Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 65-րդ հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի կողմ-8, դեմ-0, ձեռնպահ-0 քվեարկության արդյունքներով, ավագանին որոշում է՝
Հաստատել Տաթև համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 24-ի արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1.Տաթև համայնքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու մասին
2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու 2021 նոյեմբերի 18-ի թիվ 43-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու հերթական իններորդ նստաշրջանի առաջին նիստի գումարման օրը, ժամը սահմանելու մասին