Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման, որոշում եմ.
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Շինուհայր գյուղում գտնվող Տաթև համայնքի սեփականություն հանդիսացող 09-073-0029-0033 կադաստրային ծածկագրով 0.13794 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը, նրա վրա առկա 253.3 քմ մակերեսով երաժշտական դպրոցի շենքը հասցեավորել որպես ՀՀ Սյունիքի մարզ, Տաթև համայնք, գյուղ Շինուհայր, 10-րդ փողոց, 6–րդ նրբանցք, թիվ 6 հասցե, ծածկագիր՝ 090128B8AW6E։
2․ Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդող օրվանից: