Այսօր: Ուրբաթ, 17 Հունվարի 2025թ.
ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 61-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տաթեվ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթեվ համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տաթեվ, (0284) 95530, tatev.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 դեկտեմբերի 2024 թվականի N 61-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԻՆՈՒՀՅԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0.53087 ՀԵԿՏԱՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՎԱԼԵՐԻԿ ԱՍՐՅԱՆԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ(ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ) ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության «Հողային» օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասովՀայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետի բ) ենթակետով, հաշվի առնելով Վալերիկ Ասրյանի 2024 թվականի նոյեմբերի 15-ի դիմումը և դիմումին կից ներկայացված Տաթև խոշորացված համայնքի կազմի մեջ ընդգրկված նախկին Շինուհայր համայնքի ղեկավար Սմբատ Երեմյանի կողմից 2007 թվականի մայիսի 2-ին տրված՝ Վալերիկ Ասրյանի կողմից 1997 թվականից սկսած հողամասը տնօրինելու և հողամասի նկատմամբ վարձավճարները վճարելու մասին տեղեկանքը, հիմք ընդունելով Տաթև համայնքի ղեկավարի կողմից 2024 թվականի նոյեմբերի 15-ի՝ հողամասը անթաքույց, անդադար, 2007 թվականից առ այսօր օգտագործելու մասին տեղեկանքը, հիմք ընդունելով  համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ - 8, դեմ-0 , ձեռնպահ-0 , ավագանին  որոշում է.

1. Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրի վարչական տարածքում գտնվող 09-073-0116-0025 կադաստրային ծածկագրով 0.53087 հա մակերեսով հողամասը, որը Վալերիկ Ասրյանի կողմից առանց իրավաբանական ձևակերպման, անթաքույց, անդադար, օգտագործվում է տաս տարի և ավելի ժամանակով և ապահովում է հետևյալ պայմանները՝

. համայնքի հողերի օգտագործման սխեմայով կամ գլխավոր հատակագծով տվյալ հողակտորը նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար,

.  հողօգտագործումը չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը,

. հողամասը ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապի ցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում,

նախապատվության իրավունքով, քսանհինգ տարի ժամկետով, տարեկան 11000 (տասնմեկ հազար) ՀՀ դրամ վարձավճարով, օգտագործման՝ վարձակալության իրավունքով տրամադրել Վալերիկ Ասրյանին /անձն. AV0549015, տրված 06.12.2022թ․ 032-ի կողմից/։

2. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքները ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման։

3. Սույն որոշմամբ  ծագող գույքային իրավունքների վավերացման և պետական  գրանցման  համար պարտադիր   վճարները կատարել շահառու Վալերիկ Ասրյանի դրամական միջոցներով։

 

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդող օրվանից։


Կողմ -8

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀԱԿՈԲ

ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ՊԱՐՈՒՅՐ

ԴԱՂՈՒՆՑ ՏԱԹԵՎԻԿ

ԼԱԼԱՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ՍԱՐԳՍՅԱՆ ԱՍՅԱ

ՍԱՐԳՍՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ՎԼԱԴԻՄԻՐՅԱՆ ՆԱՌԱ

ՓԱՐՍՅԱՆ ԵԳՈՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, Տաթեւ համայնք
(0284) 95530
tatev.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 49922765@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner