Այսօր: Երեքշաբթի, 3 Դեկտեմբերի 2024թ.
ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 54-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տաթեվ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթեվ համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տաթեվ, (0284) 95530, tatev.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 նոյեմբերի 2024 թվականի N 54-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԽՈՏ ԳՅՈՒՂԻ 2–ՐԴ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 77/4 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,  Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 34-րդ գլխի դրույթներով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 66–րդ հոդվածով,  հիմք ընդունելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի 2018 թվականի մայիսի 10-ի N<<341-01/Վ-18>> և N<<341Բ-01/Վ-18>> անշարժ գույքի շուկայական արժեքի գնահատման վերաբերյալ հաշվետվությունը՝ ըստ որի Տաթև համայնքի Խոտ գյուղի 2-րդ փողոցի թիվ 77/4 հասցեի շենք շինության շուկայական գինը կազմել է 316809(երեք հարյուր տասնվեց հազար ութ հարյուր ինը)ՀՀ դրամ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածը, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված աղյուսակի 17-րդ տողի գործակիցը, համաձայն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի՝ կողմ-8 , դեմ-0, ձեռնպահ-0, քվեարկության արդյունքներով, ավագանին որոշում է․

1. Համայնքային սեփականություն հանդիսացող, Տաթև համայնքի Խոտ գյուղի 2-րդ փողոցի թիվ 77/4 հասցեում գտնվող 09-047-0004-0007 կադաստրային ծածկագրով 18.3 քմ անշարժ գույքը, որպես  ընդհանուր բաժնային սեփականություն հավասար բաժիններով նվիրատվության կարգով օտարել նշված անշարժ գույքը   փաստացի տիրապետող  սահմանամերձ Տաթև համայնքի Խոտ բնակավայրի հետևյալ բնակիչներին՝ Հակոբյան Մարգարիտ Հակոբի/անձնագիր՝ AL0309476, տրված 28․06․2023թ, 032-ի կողմից, ծնված 17․07․1984 թ․/, Գրիգորյան Նարեկ Արմանի/ անձնագիր՝ AL0309485, տրված 28․06․2023թ․ 032-ի կողմից, ծնված 08․01․2006 թ․/։

2․ Սույն որոշման 1–ին կետով նշված անշարժ գույքի սպասարկման և պահպանման համար առանձնացված՝  «Բնակավայրերի» նպատակային նշանակության «Հասարակական կառուցապատման» գործառնական նշանակության 0․0028 հա հողամասը՝ 9428.8(ինը հազար չորս հարյուր քսանչորս ամբողջ ութ տասնորդական) ՀՀ դրամ կադաստրային արժեքով(330,000x28x0.00102=9428.8), որպես  ընդհանուր բաժնային սեփականություն հավասար բաժիններով օտարել սույն որոշման 1–ին կետով նշված գույքը ձեռք բերող նվիրառուներին։

3.Սահմանել, որ նվիրաբերվող անշարժ գույքի և օտարվող հողամասի օտարումից բխող գործարքների նոտարական վավերացման և պետական գրանցման համար անհրաժեշտ վճարումները կատարում են նվիրառուները ։

4. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել ՀՀ օրենդրությամբ սահմանված կարգով: 

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշումն ընդունելուց հետո հաջորդող օրվանից։


Կողմ -8

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀԱԿՈԲ

ԳԵՐԱՍԻՄՅԱՆ ՄԱՐԱՏ

ԴԱՂՈՒՆՑ ՏԱԹԵՎԻԿ

ԼԱԼԱՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ՍԱՐԳՍՅԱՆ ԱՍՅԱ

ՍԱՐԳՍՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ՎԼԱԴԻՄԻՐՅԱՆ ՆԱՌԱ

ՓԱՐՍՅԱՆ ԵԳՈՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, Տաթեւ համայնք
(0284) 95530
tatev.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 49922765@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner