Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015թ. մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման դրույթներով և հիմք ընդունելով <<Պետական գույքի կառավարման կոմիտեի>> ներկայացուցիչ Մ․Մարգարյանի 2025 թվականի հունիսի 19-ի դիմումը, որոշում եմ՝
1.ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի Հարժիս բնակավայրի 8-րդ փողոց թիվ 4 հասեում գտնվող հողամասում տիպային դպրոցի շենք կառուցելու համար տալ շինարարության թույլտվության երկարաձգում:
1.1.Շինարարական աշխատանքներն իրականացնել 18 ամսվա ընթացքում։
1.2.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Տաթև համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք:
2. Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրվանից: