Այսօր: Շաբաթ, 19 Հուլիսի 2025թ.
ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 081-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տաթեվ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթեվ համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տաթեվ, (0284) 95530, tatev.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հունիսի 2025 թվականի N 081-Ա

ՋԻՎԱՆ ԶՈՐՈՒՆՑԻ ԿՈՂՄԻՑ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱԼԻՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, <<Քաղաքացիական օրենսգրքի>>  301 հոդվածի 1-ին մասով,  Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 2021 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ գլխի դրույթներով,   հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածը, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի 9)-րդ ենթակետով սահմանված աղյուսակի 17-րդ տողի գործակիցը, հաշվի առնելով Ջիվան Զորունցի 2024 թվականի դեկտեմբերի 25–ի՝ իր կողմից կառուցված ինքնակամ բնակելի տան օրինականացման վերաբերյալ  դիմումը և <<Հաբշին նախագիծ>>ՍՊ ընկերության 16.05.2025 թվականի տեխնիկական եզրակացությունը, որոշում եմ՝

1․ Ջիվան Զորունցին   սեփականության իրավունքով պատկանող 0,1610 հա մակերեսով հողամասում  (հասցեն՝ Տաթև համայնք գյուղ Հալիձոր, 2-րդ փողոց, թիվ 39) ինքնակամ կառուցված՝ 63,74 քառակուսի մետր արտաքին չափերով օժանդակ շինությունը (կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր՝ 2025NFDYAR)որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջող իրավունք, ճանաչել օրինական և թույլատրել գրանցելու  որպես Ջիվան Զորունցի սեփականություն: 

2.Պարտավորեցնել Ջիվան Զորունցին ինքնակամ  օժանդակ շինության  օրինականացման համար տեղական բյուջեի 900285113123 հաշվեհամարին վճարել 47358,82(քառասունյոթ հազար երեք հարյուր հիսունութ ամբողջ  ութսուներկու հարյուրերրորդական) ՀՀ դրամ՝ (63,74x10000.0x0.0743=47358,82) Որոշման ուժի մեջ մտնելու օրվանից օրինականացման համար սահմանված վճարների՝ 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
3․ Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման:
4.Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական իրազեկումից հետո հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, Տաթեւ համայնք
(0284) 95530
tatev.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 49922765@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner