Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման, որոշում եմ.
1․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Շինուհայր գյուղի 09-073-0029-0031-001-003 կադաստրային ծածկագրով Շինուհայրի համայնքի 9/3 հասցեում գտնվող 63.3քմ մակերեսով բնակարանը վերահասցեավորել որպես Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, Տաթև համայնք, գյուղ Շինուհայր, Կենտրոնական փողոց, 1 շենք, թիվ 3 բնակարան հասցե, ծածկագիր՝ 09012Z6KHUXH։
2․Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդող օրվանից: