Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015թ. մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման դրույթներով և հիմք ընդունելով Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի տնօրեն Գրիգոր Արթուր Արթուրի Պեպեանիի 2025 թվականի հունիսի 12-ի դիմումը, որոշում եմ՝
1.ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի Սվարանց բնակավայրի Խաչի հող թաղամաս թիվ 2/5, Խաչի հող թաղամաս թիվ 2/6, Խաչի հող թաղամաս թիվ 2/7, Խաչի հող թաղամաս թիվ 2/8, Խաչի հող թաղամաս թիվ 2/9, Խաչի հող թաղամաս թիվ 2/10, Խաչի հող թաղամաս թիվ 2/11, Խաչի հող թաղամաս թիվ 2/12, Խաչի հող թաղամաս թիվ 2/13 և Խաչի հող թաղամաս թիվ 2/14 համար բնակելի տներ կառուցելու համար տալ շինարարության թույլտվություններ:
1.1.Շինարարական աշխատանքներն իրականացնել 1 տարվա ընթացքում։
1.2.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Տաթև համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք:
2. Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրվանից: