Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 56-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթով, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 685-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով <<Էկո-երիտասարդություն>> Հասարակական կազմակերպության 03.04.2025թ. գրությունը, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ-, դեմ- , ձեռնպահ- , ավագանին որոշում է. 1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրի Կենտրոնական փողոցի Փակուղի 23 հասցեում գտնվող մանկապարտեզի տան շենքի 1-ին հարկից 126.5 քմ տարածքը անհատույց օգտագործման իրավունքով 10 (տաս) տարի ժամկետով «Էկո-երիտասարդություն» հասարակական կազմակերպությանը (Պետական ռեգիստրում գրանցման համար՝ 211․171․1097946) տրամադրելուն՝ նշված տարածքում՝ սոցիալական ծառայությունների, կրթության, համայնքի հզորացման ոլորտներում «Թև թևի» երեխաների ներառական զարգացման կենտրոնի գործունեությունը ծավալելու նպատակով։
2․ Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող հետագա գործառույթները։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում, որոշումն ընդունելուն հաջորդող օրվանից։ |