Այսօր: Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025թ.
ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԼԻԱՆԱ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Տաթեվ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ(ՏԱՆՁԱՏԱՓ ԲՆԱԿԱՎԱՅՐ) ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻՑ 0,1 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ( ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳԻՐ՝ 09-099-0102-0001) ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 3 հոդվածի 1-ին մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N  1918-Ն որոշման և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված <<Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի>>  2021 թվականի նոյեմբերի 18-ի N 238 դրական եզրակացությունը, հաշվի առնելով  համայնքի ղեկավարի առաջարկությունը,   համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի(Տանձատափ բնակավայր) վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն  հանդիսացող, համաձայն հավելվածի՝ 0․1 հա Անտառային նպատակային նշանակության՝  ոչ անտառածածկ տարածք( կադաստրային ծածկագիր՝ 09-099-0102-0001), որը ծանրաբեռնված է շինություններով՝   փոխադրել Էներգետիկայի,  կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա «Էներգետիկայի հողեր»  գործառնական նշանակությամբ` hիդրոէլեկտրակայանի կայանային հանգույցի օրինականացման  նպատակով:

2.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։ 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, Տաթեւ համայնք
(0284) 95530
tatev.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 49922765@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner