Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 65-րդ հոդվածներով և հաշվի առնելով Տաթև համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի կողմ-, դեմ-, ձեռնպահ- քվեարկության արդյունքնեով, ավագանին որոշում է՝ Հաստատել Տաթև համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 11-ի արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթևհամայնքի 2025 թվականի բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի մասին հաղորդումն ի գիտություն ընդունելու մասին։
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին։
3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթևհամայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 64-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրում գտնվող 09-073-0037-0007 կադաստրային ծածկագրով 0.1030 հեկտար բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը Տաթև համայնքի համայնքային սեփականություն ճանաչելու և համայնքի կադաստրային քարտեզում սխալի ուղղում կատարելու մասին։
5.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի օրը սահմանելու մասին։
6․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 53-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին 2024 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 66-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
7. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու հերթական նիստի օրը, ժամը որոշելու մասին։
|