Այսօր: Երկուշաբթի, 10 Նոյեմբերի 2025թ.
ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 94
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N -Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Տաթեվ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԻՆՈՒՀԱՅՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՐԿՈՒ ՄԻԱՎՈՐ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՐՎԻՏՈՒՏԻ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 50-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 211-րդ և 213-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N476Ա որոշումը, համաձայն Հայաստանի Հանրապետության Սյունիքի Մարզի Տաթև համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ- , դեմ- , ձեռնպահ- , ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրի վարչական տարածքի Հին Շինուհայր թաղամասի թիվ 2 հողամաս հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող  0,08258 հա(կադաստրային ծածկագիր` 09-073-0130-0203) «Էներգետիկայի, կապի, տրասպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների» նպատակային նշանակության «Էներգետիկայի» գործառնական նշանակության  հողատարածքը  մինչև 2035 թվականի դեկտեմբերի 27-ը սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտի իրավունքով) տրամադրել «ԶԱՆԳԵԶՈՒՐ-95» արտադրական կոպերատիվին՝ ՀԷԿ-ի  դրիվացիով խողովակաշարը շահագործելու նպատակով՝ տարեկան 60000(վաթսուն հազար) ՀՀ դրամ վճարով:

2․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրի վարչական տարածքի Հին Շինուհայր թաղամասի թիվ 3 հողամաս հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող  0,81113 հա(կադաստրային ծածկագիր` 09-073-0130-0206)  «Էներգետիկայի, կապի, տրասպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների» նպատակային նշանակության «Էներգետիկայի» գործառնական նշանակության հողատարածքը մինչև 2035 թվականի դեկտեմբերի 27-ը սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտի իրավունքով) տրամադրել «ԶԱՆԳԵԶՈՒՐ-95» արտադրական կոպերատիվին՝ ՀԷԿ-ի  դրիվացիով խողովակաշարը շահագործելու նպատակով՝ տարեկան  140000(մեկ հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ վճարով:

3.Համայնքի ղեկավարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել վերը նշված գույքի սերվիտուտով տրամադրելու համապատասխան ընթացակարգը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, Տաթեւ համայնք
(0284) 95530
tatev.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 49922765@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner