Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու (այսուհետ՝ Ավագանի) կանոնակարգի 88-րդ և 89-րդ կետերի դրույթներով՝ որոշման նախագծի կողմ-13 , դեմ-0 , ձեռնպահ-1 քվեարկության արդյունքներով, համայնքի ավագանին որոշում է. 1. Ստեղծել Ավագանու առաջին նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ավագանու երեք անդամից բաղկացած ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով):
2. Հաստատել հանձնաժողովի հետևյալ կազմը՝
1) Աննա Գրիգորյան-- «Ապրելու երկիր» խմբակցություն,
2) Արմենուհի Ներսեսյան-- «Շանթ դաշինք» խմբակցություն,
3) Սոնա Ավետյան-- «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն։
|