Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ, 62-րդ և 63-րդ հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի կողմ- , դեմ- , ձեռնպահ- քվեարկության արդյունքներով, ավագանին որոշում է. Հաստատել Տաթև համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 07 հերթական նիստի հետևյալ օրակարգը.
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի կամավոր խնդիրները, կամավոր խնդիրներին ուղղված սեփական լիազորությունները և դրանց լուծման նպատակով իրականացման կարգը սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու 2020 թվականի մարտի 10-ի թիվ 15-Աորոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
2․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքում 2022 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու և 2021 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին 2020 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 85-Նորոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին։
3․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի կողմից 2022 թվականին մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու մասին
4․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ղեկավարիին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին 2016 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 56-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
5․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ղեկավարի վարձատրության չափը սահմանելու և Տաթև համայնքի ավագանու 2018 փետրվարի 19-ի թիվ 34-Ա որոշման 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչելու մասին
6․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 19-ի թիվ 02-Ա որոշում ուժը կորցրած ճանաչելու մասին
7․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի 2021 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին
8․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները սահմանելու մասին
9․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման կանոնները, առևտրի և ծառայությունների ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հսկողության իրականացման կարգը սահմանելու մասին
10․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու 2021 թվականի նիստերի երկրորդ գումարման նստաշրջանի ժամանակացույցը հաստատելու մասին
11․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի՝ <<Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Հալիձորի գյուղական համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություն>>, <<Սյունիքի մարզի Հարժիս գյուղի նախադպրոցական հաստատություն>>, Սյունիքի մարզի Խոտի նախադպրոցական հաստատություն, Սյունիքի մարզի Շինուհայրի նախադպրոցական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները <<Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության հետ միացման ձևով վերակազմակերպելու (վերակազմավորելու) մասին։
12․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին։
13․ Սյունիքի մարզի Տաթև համայնքի Տանձատափ բնակավայր տանող միջհամայնքային ճանապարհի ջրահեռացման և խճապատման աշխատանքներ իրականացնելու նպատակով ճանապարհի կողոզրերին գտնվող թփուտների, ծառերի և ծառերի ճյուղերի սանիտարական մաքրման աշխատանքներ իրականացնելուն հավանություն տալու մասին
|