Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի և «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթները Տաթև համայնքի ավագանին որոշում է․ 1. Ստեղծել Տաթև համայնքի սոցիալական ծառայությունների բարելավման և մասնակցային սոցիալական ծառայությունների ներդրման համար մասնակցային պլանավորման և սոցիալական ներառման հանձնաժողով ՝ համաձայն հավելվածի։
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |