Այսօր: Ուրբաթ, 7 Նոյեմբերի 2025թ.
ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԱՐԱՏ ԳԵՐԱՍԻՄՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Տաթեվ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ, ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ, ԿՈՄՈՒՆԱԼ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ՝ Ի ԴԵՄՍ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ, ՀՈՂԱՄԱՍ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մարմինների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 65-րդ հոդվածի 6–րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի «Ջրային տնտեսության ծրագրերեի իրականացման մասնաճյուղի» տնօրենի 2022թվականի ապրիլի 18–ի N562 գրությունը  և  Տաթև համայնքի ղեկավարի առաջարկությունը,  որոշման նախագծի կողմ- , դեմ-, ձեռնպահ-  քվեարկության արդյունքներով, ավագանին որոշում է

1.Տալ հավանություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի սեփականություն  հանդիսացող ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի Շինուհայր գյուղի 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 47 հասցեի 0,2հա հողամասը /նպատակային նշանակությունը՝ էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների  օբյեկտների, գործառնական նշանակությունը՝ կոմունալ ենթակառուցվածքների, կադաստրային ծածկագիր՝ 09-073-0115-0004, վկայականի N 23032023-09-0025/ նվիրաբերության կարգով «Ջրային տնտեսության ծրագրերեի իրականացման մասնաճյուղին» հատկացնելուն:
2.
 Համայնքի ղեկավարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել վերը նշված գույքը  նվիրաբերությամբ հատկացնելու համապատասխան ընթացակարգը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, Տաթեւ համայնք
(0284) 95530
tatev.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 49922765@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner