Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով, համաձայն համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի կողմ-, դեմ- , ձեռնպահ- քվեարկության արդյունքներով, ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 16-ի՝ <<Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու ևՀայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու 2021 թվականի փետրվարի 19-ի թիվ 34-Աորոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին>> N 63-Ա որոշման 1-ին կետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին հավելված 2-ի մեջ կատարել լրացումներ և փոփոխություններ. հավելվածի <<Տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմ>> բաժնից հանել 28 և 29-րդ տողերը, <<Համայնքային ծառայության պաշտոններ>> բաժնում 25-րդ տողից հետո ավելացնել հետևյալ թվերը և բառերը ․
|
26
|
Երկրորդ կարգի մասնագետ/ծածկ. 3.2-1/
|
1
|
125000
|
|
125000
|
|
27
|
Երկրորդ կարգի մասնագետ/ծածկ. 3.2-2/
|
1
|
125000
|
|
125000
|
2․Համայնքի ղեկավարին՝ սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնին՝ համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխությունները կամ լրացումները հաստատելու նպատակով։
3․ Որոշումն ուժի մեջ է մտնում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում կատաված փոփոխությունները կամ լրացումները հաստատելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից։ |