Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով, Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, համաձայն Տաթև համայնքի ավագանու կանոնակարգի V գլխի 21-րդ և 22-րդ բաժինների և հաշվի առնելով Տաթև համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ- , դեմ- , ձեռնպահ- , ավագանին որոշում է. 1․ Ստեղծել Տաթև համայնքի ավագանու մշտական գործող հետևյալ հանձնաժողովները և հաստատել դրանց անհատական կազմը՝ համաձայն հավելվածի։
1․1 Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով․
1․2 Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով․
1․3 Քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության՝ հարցերով և շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողով․
2․ Հանձնաժողովի իրավասությանը վերապահել հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և քարտուղարի ընտրությունները:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։ |