Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 հոդվածի 10-րդ մասի, 18 հոդվածի 1-ին մասի 40-րդ կետի,«Առեվտրի եվ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17 պրիմ 1 հոդվածի դրույթներով և հաշվի առնելով Տաթև համայնքի ղեկավարի առաջարկությունը որոշման նախագծի քվեարկության արդյունքներով` կողմ- , դեմ- , ձեռնպահ- , ավագանին որոշում է՝ 1. Սահմանել՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման կանոնները՝ համաձայն հավելված 1-ի: 2. Սահմանել՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի համայնքի վարչական տարածքում առեվտրի եվ ծառայությունների ոլորտում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հսկողության իրականացման կարգը՝ համաձայն հավելված 2-ի
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |