Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով ու «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29–ի N 2091-Ա որոշումը և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ-, դեմ-, ձեռնպահ-, ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 54-Ն որոշման մեջ կատարել փոփոխությունները և լրացումները` համաձայն հավելվածի։.
2 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |