Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով, համաձայն համայնքի ղեկավարի առաջարկությունը, ավագանին որոշում է՝ 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի 2025 թվականի բյուջեն.
1) եկամուտների գծով՝ 366919973 դրամ, 2) ծախսերի գծով՝ 366919973 դրամ, 3) դեֆիցիտը (պակասուրդը)՝ 0 դրամ:
2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները՝ համաձայն հավելված 1-ի:
3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը՝ ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման՝ համաձայն հավելված 2-ի:
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 3-ի: 5. Հաստատել համայնքի բյուջեի համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հավելված 4-ի: 6. Հաստատել համայնքի բյուջեի համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները, կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝համաձայն հավելված 5-ի: 7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսեր՝ ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 6-ի:
8. Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի սահմանել՝
1) համայնքի ղեկավարը համայնքի բյուջեի կատարման ընթացքում կարող է կատարել վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների.
2) համայնքի ղեկավարի կատարած փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 20%-ը:
9․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագող հարաբերությունների վրա։ |