Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ և 65–րդ հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի կողմ- , դեմ-, ձեռնպահ- քվեարկության արդյունքներով, ավագանին որոշում է. Հաստատել Տաթև համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 25-ի արտահերթ նիստի հետևյալ օրակարգը.
1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) ստանալու նպատակով 2023 թվականին բյուջետային ֆինանսավորման ծրագրային հայտ ներկայացնելուն համաձայնություն տալու մասին։
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի հերթական նիստի օրը և ժամը որոշելու մասին։ |