Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 3 հոդվածի 1-ին մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշման և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված <<Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի>> 2021 թվականի մայիսի 06-ի N 102 դրական եզրակացությունը, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի կողմ-13 , դեմ-0 , ձեռնպահ-1 քվեարկության արդյունքներով, համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի (Հալիձոր բնակավայր) վարչական տարածքում գտնվող մասնավոր սեփականություն հանդիսացող, համաձայն հավելվածի՝ 0․0495 հա Գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքը՝( կադաստրային ծածկագիր՝ 09-054-0156-0047), փոխադրել Բնակավայրերի հողերի կատեգորիա «Հասարակական կառուցապատման հողեր» գործառնական նշանակությամբ` արագ սննդի օբյեկտ կառուցելու համար:
2.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։
|