Այսօր: Չորեքշաբթի, 12 Նոյեմբերի 2025թ.
ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԱՐԱՏ ԳԵՐԱՍԻՄՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Տաթեվ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԱՏԱՐԱԾ ԾԱԽՍԵՐԻ ԴԻՄԱՑ ԵՎ ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով, «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի դրույթներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասով, 39-րդ հոդվածի դրույթներով, համաձայն համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ- , դեմ-, ձեռնպահ-, համայնքի ավագանին որոշում է՝

 1․ Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու անդամներին պարտականություններն իրականացնելու հետևանքով կատարած ծախսերի դիմաց փոխհատուցում՝ ներկայացվող փաստաթղթերի համաձայն, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային ծախս՝ համաձայն սույն որոշման 2-րդ կետով սահմանված չափորոշիչների։

2․ Սահմանել համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների ի պաշտոնե կատարած պարտականությունների ժամանակ ճանապարհատրանսպորտային ծախսերի փոխհատուցման վճար՝ համաձայն հավելվածի։ 

3․ Սույն որոշման 2-րդ կետով սահմանված ճանապարհատրանսպորտային ծախսերի չափորոշիչ է ընդունվում ներհամայնքային և միջհամայնքային բնակավայրերի միջև եղած հեռավորությունը՝ արտահայտված կիլոմետրերով, և մեկ կիլոմետրի վրա հաշվարկված վառելիքի ծախսը արտահայտված ՀՀ դրամով։

4․ Սույն որոշման 2-րդ կետի դրույթը վերաբերվում է նաև՝ տասնհինգ կիլոմետրից ավել հեռավորությունից երթևեկող աշխատակիցների աշխատանքի ժամանելու և հետ վերադառնալու համար կատարված ճանապարհատրանսպորտային ծախսերի փոխհատուցմանը։ 

5․ Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։

6․ Սույն որոշումը հետադարձ ուժով գործում է 2021 թվականի նոյեմբերի 15-ից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, Տաթեւ համայնք
(0284) 95530
tatev.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 49922765@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner