Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14 և 17 հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ- , դեմ- , ձեռնպահ- , Տաթև համայնքի ավագանին որոշում է՝ Հաստատել Տաթև համայնքի ավագանու 2021 թվականի նոյեմբերի 26-ի արտահերթ նիստի հետևյալ օրակարգը՝
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ղեկավարի տեղակալ նշանակելու մասին։
2․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու հաշվիչ հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին:
3․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի(Հարժիս բնակավայր) վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 0,0225 հա հողամասի ( կադաստրային ծածկագիր՝ 09-056-0103-0054) նպատակային նշանակությունը փոխելու մասին։
4․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի(Հալիձոր բնակավայր) վարչական սահմաններում գտնվող մասնավոր սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 0,0495 հա հողամասի ( կադաստրային ծածկագիր՝ 09-055-0156-0047) նպատակային նշանակությունը փոխելու մասին։
5․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի բյուջեի կատարման վերաբերյալ առաջին,երկրորդ և երրորդ եռամսյակների հաշվետվությունները ի գիտություն ընդունելու մասին:
6․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի 2021 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից Տաթև համայնքի <<Բարեկարգում և գյուղաշխատանքներ>> ՀՈԱԿ-ին հատկացում կատարելու մասին։
7.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու նոյեմբերի 15-ի թիվ 40-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
|