Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով, համաձայն Տաթև համայնքի(այսուհետ՝ համայնք) ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի կողմ-, դեմ- , ձեռնպահ- , քվեարկության արդյունքներով, ավագանին որոշում է.
- Համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու 2021 թվականի փետրվարի 19-ի թիվ 34-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N63-Ա որոշման 1-ին կետով հաստատված N1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։
|