Այսօր: Ուրբաթ, 7 Նոյեմբերի 2025թ.
ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԱՐԱՏ ԳԵՐԱՍԻՄՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Տաթեվ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ 2022 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 60-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքին «ԱՊՐԵԼՈՒ» բարեգործական հիմնադրամի կողմից գույք նվիրաբերելու մասին 2022 թվականի հուլիսի 1-ի պայմանագիրը, համաձայն  համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի կողմ- , դեմ-  , ձեռնպահ-   քվեարկության արդյունքներով, ավագանին  որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 16-ի N 60-Ա որոշման վերնագրում «Մատուցվող» բառից հետո լրացնել «Ծառայությունները և մատուցվող» բառերը և որոշման համարի վերջին «Ա» մեծատառը փոխարինել «Ն» մեծատառով:

2. Որոշման հավելվածը լրացնել նոր՝ 7-րդ կետով.

Տրանսպորտային միջոցի շահագործման ծախսերի փոխհատուցում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում նվիրաբերված  «MERCEDES-BENZ SPRINTER 515 CDI» մակնիշի (թողարկման տարեթիվը՝ 2008թ, գույնը՝ սպիտակ, հաշվառման համարանիշը՝ 574CL61б նույնացման համարը՝ WDB9066551S314060) տրանսպորտային միջոցը տրանսպորտային միջոցը Տաթև համայնքի գույքի ցանկում ընդգրկելու մասին Տաթև համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 9-ի՝ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքի ամենամյա գույքագրման փաստաթղթերի հաստատման մասին» թիվ 11-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին N ----Ա որոշումը ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐԱՏ ԳԵՐԱՍԻՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, Տաթեւ համայնք
(0284) 95530
tatev.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 49922765@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner