Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ, 62-րդ և 63-րդ հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի կողմ- , դեմ- , ձեռնպահ- քվեարկության արդյունքներով, ավագանին որոշում է՝ Հաստատել Տաթև համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 13-ի հերթական նիստի հետևյալ օրակարգը.
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի 2023 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքի ամենամյա գույքագրման փաստաթղթերի հաստատման մասին
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության հողերից Սիմոնյան կրթական հիմնադրամին անհատույց տրամադրելու մասին
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետությունը հաստատելու մասին
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի 2023 թվականի բյուջեի կատարման առաջին եռամսյակի ընթացքի մասին
-
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 54-Նորոշման մեջ փոփոխություններ ևլրացումներ կատարելու մասին
-
ՄԱԿ–ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից Տաթև համայնքում 40․15 կՎա դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի տեղադրման ծրագրին հավանություն տալու ևհամայնքի 2023 թվականի բյուջեից համաներդրում ապահովելու մասին
-
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու <<Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը եվ պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին>> 2022 թվականի դեկտեմբերի 26-ի N 56-Ա որոշման մեջ փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին
|