Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1–ին մասի 42–րդ կետով,ՀՀ Կառավարության 2021թվականի ապրիլի 29–ի «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» թիվ 698–Ն որշմամ երկրորդ հավելվածի 39–րդ կետի 1–ին ենթակետով,հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի ղեկավարի 2023թվականի օգոստոսի 25–ի N107–Ա որոշումը,Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2023 թվականի մարտի 10–ի N ԱՏ–10032023-09-0629 տեղեկանքին կից տրամադրված 09-108-0004-0005 կադաստրային ծածկագրով հողամասի կադաստրային գործում առկա իրավահաստատող փաստաթղթերի պատճեները, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ Գորիսի տարածքային ներկայացուցչության 12.06.2023 թվականի N Գր–358 գրությունը և 06.07.2023 թվականի N Գր–423 գրությամբ տրամադրված Քաշունի գյուղական համայնքի հողերի սեփականաշնորհման և բարեփոխման հանձնաժողովի որոշումների վերաբերյալ արխիվային պատճեները, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կողմից տրված «Արուսյակ Դանիելի Առուստամյանի մահվան ակտի գրանցման վերաբերյալ » 17 հուլիսի 2023 թվականի տեղեկանքը և Սվարանց և Քաշունի բնակավայրերի վարչական ղեկավարի լիազորությունները իրականացնող Ռուդիկ Վարդանյանի 22.06.2023 թվականի տեղեկանքը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ- , դեմ-, ձեռնպահ- , ավագանին որոշում է․ 1․1991 թվականի մարտի 20–ից մինչև 1993 թվականի հունիսի 3–ը Քաշունի համայնքի բարեփոխումների և սեփականշնորհման հանձնաժողովի իրավազորության սահմաններում ընդունված որոշումներով սեփականաշնորհումից չօգտված հանգուցյալ (մահացել է 1990թ սեպտեմբերի 4-ին) Արուսյակ Դանիելի Առուստամյանին 1-ին համապետական քարտեզագրման արդյունքներով Քաշունի համայնքի կադաստրային քարտեզում ընդգրկելու և օրենքով նախատեսված իրավահաստատող փաստաթղթերի բացակայության պայմաններում վերջինիս անվամբ հաշվառված 09-108-0004-0005 կադաստրային ծածկագրով 0.04 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը ճանաչել համայնքային սեփականություն։
2․Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման։
3․Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո հաջորդող օրվանից։ |