Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 64 հոդվածով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-34 հոդվածներով, հիմք ընդունելով Տաթև համայնքի ավագանու անդամների առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ-8, դեմ-0, ձեռնպահ-0, Տաթև համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու 2021 թվականի փետրվարի 19-ի <<Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> թիվ 34-Ա որոշման հավելվածում կատարել փոփոխություններ և հաստատել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի/հավելվածը կցվում է/։
2․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։
|