Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4)-րդ կետով, 92-րդ հոդվածի 4-րդ մասով, համաձայն «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանարպետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասի, հաշվի առնելով «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում գործադրվող՝ ՀՀ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման դրամաշնորհային հիմնադրամի միջոցով ՀՀ համայնքներում ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 օրակարգի և կայուն զարգացման նպատակների տեղայնացմանն ուղղված դրամաշնորհային ծրագիրը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ- , դեմ- , ձեռնպահ-,ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում համայնքում՝ հատուկ ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ գանձապետական համակարգում ՀՀ դրամի արտաբյուջետային հաշիվ բացելու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |