Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասով, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 605 հոդվածով, հիմք ընդունելով Տաթև համայնքի և <<Ապրելու>> բարեգործական հիմնադրամի միջև կնքված հուշագիրը և Տաթև համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 20–ի թիվ 44–Ա որոշումը, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ- , դեմ-, ձեռնպահ- , ավագանին որոշում է՝ 1․ Տաթև համայնքի և <<ԱՊՐԵԼՈՒ>> բարեգործական հիմնադրամի միջև կնքված հուշագիրով սահմանված գումարից՝ 68788915(վաթսունութ միլիոն յոթ հարյուր ութսունութ հազար իննը հարյուր տասնհինգ) ՀՀ դրամը նվիրաբերությունը որպես եկամուտ սահմանել Տաթև համայնքի 2023 թվականի բյուջեում։
2․ Սույն որոշման առաջին կետով սահմանված 68788915(վաթսունութ միլիոն յոթ հարյուր ութսունութ հազար իննը հարյուր տասնհինգ) ՀՀ դրամը նվիրաբերությունը ստանալուց հետո՝ համայնքի 2023 թվականի բյուջեի ծախսային մասում կատարել համապատասխան վերաբաշխումներ։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։ |