Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 8, 9 10 հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի կողմ- , դեմ-, ձեռնպահ- քվեարկության արդյունքներով, ավագանին որոշում է՝ 1․ Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի կողմից 2025 թվականի ընթացքում մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ |