Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Տաթև համայնքի ղեկավարի առաջարկությունը, Տաթև համայնքի ավագանին որոշում է 1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի օրը՝ յուրաքանչյուր տարվա օգոստոսի երկրորդ շաբաթ օրը։
2. Տաթև համայնքի օրը յուրաքանչյուր տարի կնշվի համայնքի տարբեր բնակավայրերում՝ հերթականությամբ սկսած առավել մեծ բնակչություն ունեցող բնակավայրից։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |