Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-հոդվածի 10-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով, համաձայն համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի կողմ- , դեմ- , ձեռնպահ- քվեարկության արդյունքներով, ավագանին որոշում է. 1․ Տալ համաձայնություն՝ մասնակցելու Շվեյցարիայի զարգացման գործակալության և Գերմանիայի Դաշնության տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության կողմից Հայաստանի համայնքներին՝ ԿՈՎԻԴ համավարակով պայմանավորված դժվարություններին դիմագրավելու համար հայտարարված դրամաշնորհային մրցույթին մասնակցելու և այդ նպատակով Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից համայնքներում տնտեսական զարգացմանն ուղղված փոքր և միջին ծրագրերը իրականացնելու նպատակով համայնքներին տրամադրվող դրամաշնորհ ստանալու համար:
2․ Սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման նպատակով համայնքի 2022 թվակկանի բյուջեից ապահովել 1352500(մեկ միլիոն երեք հարյուր հիսուներկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ համաներդրումը, որը կազմում է ընդնհանուր ծրագրի 10%-ը:
3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո հաջորդող օրվանից։ |