Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 56-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթով, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 605-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի՝ 2022 թվականի նոյեմբերի 17-ի N 01/08/08030-2022 և 2024 թվականի նոյեմբերի 27-ի N 01/06/08542-2024 Տաթև համայնքի ղեկավարին ուղղված գրությունները, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ- , դեմ- , ձեռնպահ- , ավագանին որոշում է. 1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրի 10-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող 09-073-0029-0101 կադաստրային ծածկագրով 0.06000 հեկտար հողամասը(վկայական N 13032023-09-0010)՝ «ՏԱԹԵՎԻ ԱԱՊԿ»(առողջության առաջնային պահպանման կենտրոն) կառուցելու նպատակով՝ նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը։
2․ Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող հետագա գործառույթները։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում, որոշումն ընդունելուն հաջորդող օրվանից։ |