Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ, 62-րդ և 63-րդ հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի կողմ-, դեմ-, ձեռնպահ- քվեարկության արդյունքներով, ավագանին որոշում է՝ Հաստատել Տաթև համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 11-ի հերթական նիստի հետևյալ օրակարգը.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 64-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին։
3. Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթևհամայնքի Սվարանց բնակավայրի համակցված տարածքական պլանավորման փաստաթղթերում փոփոխություն կատարելու ևհողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին։
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրի 10-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող 0.0600 հեկտար հողամասը ԱԱՊԿ կառուցելու նպատակով Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու մասին։
5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Հալիձոր բնակավայրի 1-ին փողոցի թիվ 15 հասցեում գտնվող մշակույթի տան շենքի 1-ին հարկից 204.1 քառակուսի մետր տարածքը անհատույց օգտագործման իրավունքով «Դիլիջանի համայնքային կենտրոն» ՀԿ-ին տրամադրելու մասին։
6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու հերթական նիստի օրը, ժամը որոշելու մասին |