Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 82-րդ հոդվածի 8-րդ մասով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.4 հոդվածի 1-ին մասով, համաձայն համայնքի ղեկավարի առաջարկության, ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի 2021-2026 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը հաստատելու մասին » թիվ 15-Ա որոշման 1-ին կետի «հավելվածի» բառի «ի» տառը հանել և հավելված բառից հետո ավելացնել «1-ի և 2-ի» թվերը, գծերը և տառերը։
2.Թիվ 1 հավելվածի մեջ հավելված բառից հետո ավելացնել «1» թիվը։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։ |