Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 33-34 հոդվածներով, <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> ՀՀ օրենքի 3 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 9 հդվածով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի՝ կողմ- , դեմ- , ձեռնպահ- , քվեարկության արդյունքներով, ավագանին որոշում է՝ 1․ <<Տաթև համայնքի գյուղաշխատանքներ և բարեկարգում>> ՀՈԱԿ-ին սեփականության իրավունքով հանձնել համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ գույքը՝ համաձայն թիվ 1 հավելվածի։
2․ <<Տաթև համայնքի գյուղաշխատանքներ և բարեկարգում>> ՀՈԱԿ-ին անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել համայնքային սեփականություն հանդիսացող հետևյալ գույքը՝ համաձայն թիվ 2 հավելվածի։
3․ Համայնքի ղեկավարին՝ ապահովել պայմանագրային հիմունքներով գույքի փոխանցումը։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։ |