Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 66 հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով նիստը վարողի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքներով՝ կողմ-8, դեմ-0, ձեռնպահ-0, Տաթև համայնքի ավագանին որոշում է․ 1․Ստեղծել համամասնական ընտրակարգով ընտրված ավագանու կազմից հետևյալ խմբակցությունները․
1) <<Շանթ դաշինք>> ազգայնական խմբակցություն՝ 6 անդամ 2) <<Ապրելու երկիր>> խմբակցություն՝ 2 անդամ 3) <<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցություն՝ 7 անդամ։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո հաջորդող օրվանից։ |