Այսօր: Ուրբաթ, 7 Նոյեմբերի 2025թ.
ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐԹՈՒՐ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Տաթեվ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 57-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով ու «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով,  և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝    կողմ-,    դեմ-,     ձեռնպահ-, ավագանին որոշում է՝

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 57-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1.1 Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «եկամուտների գծով` 331727.6 հազար դրամ» բառերը փոխարինել «եկամուտների գծով` 440130.3 հազար դրամ» բառերով: 

1․2. Որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ծախսերի գծով` 331727,6 հազար ՀՀ դրամ» բառերը փոխարինել «ծախսերի գծով`462699.9 հազար ՀՀ դրամ» բառերով: 

1․3. Որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի «դեֆիցիտը (պակասուրդը)` 0 դրամ» բառերը փոխարինել «դեֆիցիտը (պակասուրդը)` 22569.6 հազար ՀՀ դրամ» բառերով: 

1․4. Որոշման 3-րդ կետի 2-րդ հատվածում (համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման) կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելված 2-ի:   

1․5. Որոշման 4-րդ կետի 3-րդ հատվածում (համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման) կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելված 3-ի:

1․6. Որոշման 5-րդ կետի 4-րդ հատվածում (համայնքի բյուջեի մնացորդի տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)) կատարել փոփոխություն՝ համաձայն հավելված 4-ի:

1․7. Որոշման 6-րդ կետի 5-րդ հատվածում (համայնքի բյուջեի մնացորդի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները) կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելված 5-ի:

1․8. Որոշման 7-րդ կետի 6-րդ հատվածում (համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման) կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելված 6-ի:

2․ Տաթև համայնքի 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար ՀՀ պետական բյուջեից Տաթև համայնքի 2023 թվականի բյուջեին տրամադրվող նախատեսված  ֆինանսական միջոցների նախատեսումը տեղափոխել ՝ Տաթև համայնքի 2024 թվականի բյուջե՝ ըստ ծրագրերի նախատեսելով համապատասխան եկամուտ և ծախս։ 

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, Տաթեւ համայնք
(0284) 95530
tatev.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 49922765@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner