Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 62-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 13 հոդվածի 6-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու կանոնակարգի 96-րդ կետով, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ- 8, դեմ-0 , ձեռնպահ-0 ,Տաթև համայնքի ավագանին որոշում է՝ 1․Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի ժամանակացույցը՝ 2021 թվականի սեպտեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 29-ը։
2․ Սույն որոշումը հետադարձ ուժով ուժի մեջ է մտնում սույն թվականի սեպտեմբերի 14-ից։ |