Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 56-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթով, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 605-րդ հոդվածի դրույթներով, հաշվի առնելով Տաթևի համայնքապետարանի և Դիլիջանի համայնքային կենտրոն ՀԿ-ի միջև կնքված 2025 թվականի հունվարի 3-ի հուշագիրը , հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ- , դեմ- , ձեռնպահ- , ավագանին որոշում է. 1․ Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Հալիձոր բնակավայրի 1-ին փողոցի թիվ 15 հասցեում գտնվող մշակութի տան շենքի 1-ին հարկից 204․1 քմ տարածքը անհատույց օգտագործման իրավունքով «Դիլիջանի համայնքային կենտրոն» ՀԿ-ին տրամադրելուն՝ նշված տարածքում «Տաթևի համայնքային կենտրոնի» գործունեությունը ծավալելու նպատակով։
2․ Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող հետագա գործառույթները։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում, որոշումն ընդունելուն հաջորդող օրվանից։ |