Այսօր: Ուրբաթ, 7 Նոյեմբերի 2025թ.
ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱՄԻԿ ԱՐՍԵՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Տաթեվ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ «ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ» ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ «ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ» ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0.1071 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՎԱԳԱՆՈՒ 23 ՕԳՈՍՏՈՍԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 25-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-34 հոդվածներով,    և հաշվի առնելով Տաթև համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ- , դեմ- , ձեռնպահ- , ավագանին  որոշում է.

1․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի սեփականություն հանդիսացող «Բնակավայրերի» նպատակային նշանակության «Բնակելի կառուցապատման» գործառնական նշանակության 0.1071 հեկտար հողամասը ուղղակի վաճառքով օտարելու մասին ավագանու 23 օգոստոսի 2023 թվականի թիվ 25-Ա  որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝  այն շարադրելով նոր խմբագրությամբ․

<< ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ «ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ» ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ «ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ» ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0.1071 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ  ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>>   63-րդ հոդվածի 2-րդ պարբերության 3-րդ կետի,  67-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության  կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի  N 286 որոշմամբ հաստատված կարգի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին<< Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի դրույթներով, և հաշվի առնելով Տաթև համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ- , դեմ- , ձեռնպահ- , ավագանին  որոշում է.

  «Տալ հավանություն՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Խոտ գյուղի 1-ին փողոց թիվ 120 հասցեում  գտնվող  0,1071 հա «Բնակավայրերի»նպատակային նշանակության «Բնակելի կառուցապատման» գործառնական նշանակության 0.1071 հեկտար հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-047-0003-0013, վկայական N 03082023-09-0009) բնակելի տուն կառուցելու նպատակով 360498 (երեք հարյուր վաթսուն հազար չորս հարյուր իննսունութ) ՀՀ դրամ մեկնարկային արժեքով աճուրդ-վաճառքով օտարելու առաջարկին»։

2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված գործառույթների իրականացումը:

3․ Առաջարկել համայնքի ղեկավարին՝ անվավեր ճանաչել Տաթև համայնքի ղեկավարի 2023 թվականի օգոստոսի 25-ի N 106-Ա որոշումը։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդող օրվանից։ >>


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, Տաթեւ համայնք
(0284) 95530
tatev.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 49922765@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner