Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի դրույթներով, հաշվի առնելով Տաթև համայնքի ղեկավարի կողմից 2022 թվակնի մայիսի 19-ին «Տրանսպորտային միջոց տրամադրելու(նվիրաբերելու) մասին» «ԱՊՐԵԼՈՒ» բարեգործական հիմնադրամին ուղղված N 297 գրությունը և «ԱՊՐԵԼՈՒ» բարեգործական հիմնադրամի կողմից 2022 թվականի մայիսի 25-ին «Տրանսպորտային միջոց տրամադրելու(նվիրաբերելու) պատրաստակամության մասին» գրությունը, համաձայն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ղեկավարի առաջին տեղակալի առաջարկության, որոշման նախագծի կողմ- , դեմ- , ձեռնպահ- քվեարկության արդյունքներով, ավագանին որոշում է. 1. Ընդունել ի գիտություն՝ «ԱՊՐԵԼՈՒ» բարեգործական հիմնադրամի կողմից Տաթև համայնքին ուղևորափոխադրատար տրանսպորտային միջոց նվիրաբերելու պատրաստակամությունը:
2. Տրանսպորտային միջոցի նվիրաբերությունը ստանալուց հետո, այն օգտագործել նպատակային նշանակությամբ՝ Տաթև համայնքի բնակչության միջբնակավայրային տեղաշարժը ապահովելու, ինչպես նաև համայնքի բնակավայրերում և համայնքից դուրս տարաբնույթ միջոցառումների, թրեյնինգների, էքսկուրսիաներիև, ուսուցողական ծրագրերի մասնակցելու նպատակով համայնքի երեխաների ու երիտասարդների տեղաշարժըապահովելու նպատակներով:
3. Նվիրաբերության իրավական գործընթացի ավարտից հետո համայնքի բյուջեում նախատեսել տրանսպորտային միջոցի շահագործման, պահպանման և սպասարկման անհրաժեշտ ծախսերը:
4. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող հետագա գործառույթների իրականացումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդող օրվանից: |