Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ, 21-րդ 42-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին 2021 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածով,Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 81-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին>> թիվ 912-Ն որոշման 4-րդ բաժնի դրույթներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածով, <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասով, որոշման նախագծի՝ կողմ- , դեմ- , ձեռնպահ- քվեարկության արդյունքներով, ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ օրինականացված հասարակական նշանակության 994,1 քառակուսի մետր արտաքին մակերեսով 38 միավոր և օրինականացման փուլում գտնվող 14 միավոր ինքնակամ կառույցների, ինչպես նաև դրանց սպասարկման ու պահպանման համարա առանձնացված 0,9091 հեկտար <<հանգստի հողեր>> գործառնական նշանակության հողամասը՝(կադաստրային ծածկագիրը՝ 09-054-0156-0041, վկայական N02072019-09-0022) տվյալ կառուցապատումն իրականացրած անձին գնման կամ վարձակալության իրավունքով տրամադրման օրենքով սահմանված նախապատվության իրացմանը:
2. Ընդունել ի գիտություն, որ ինքնակամ կառուցապատող, քաղաքացի Գարիկ Հայրապետյանի /ծնված՝ 01 ապրիլի 1974 թ-ին, նույնականացման քարտ՝ 001234517, տրված՝ 032-ի կողմից 08․04․02014 թ-ին/կողմից Տաթև համայնքի, Հալիձոր բնակավայրի վարչական տարածքի <<Հայրիկի Տախտ>> թաղամասի թիվ 1 հասցեում կառուցված 994,1 քառակուսի մետր արտաքին մակերեսով 38 միավոր օրինականացված ինքնակամ շենք- շինությունների տնօրինման գործընթացում, որը նախ և առաջ ենթադրում է ինքնակամ կառուցապատողի գնման և (կամ)վարձակալության նախապատվության իրավունքի իրացում, վարչական մարմնի՝ Տաթևի համայնքապետարանի իրականացրած ոչ պատշաճ վարչարարության հետևանքով չի պահպանվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի <<Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման մասին>> թիվ 912-Ն որոշման 4-րդ բաժնով սահմանված իրավակարգավորումների իմպերատիվ պահանջները, ինչի արդյունքում ինքնակամ կառուցապատող Գարիկ Հայրապետյանը զրկվել է օրինականացված հասարակական նշանակության 38 միավոր 994,1 քառակուսի մետր արտաքին մակերեսով կառույցները և դրանց սպասարկման ու պահպանման համարա առանձնացված 0,9091 հեկտար <<հանգստի հողեր>> գործառնական նշանակության հողամասը՝ տվյալ կառուցապատումն իրականացրած անձին գնման կամ վարձակալության իրավունքով տրամադրման նախապատվության իրավունքից:
3. Որոշման 1-ին կետի հիմքով .
Խնդրո առարկա վարչարարությունը՝ ոլորտը կարգավորող օրենսդրությանը համապատասխանեցնելու միջոցով շտկելու հրամայականից ելնելով անվավեր ճանաչել՝
1) Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու 2019 թվականի սեպտեմբերի 10-ի <<Հասարակական նշանակության շինությունները Գարիկ Հայրապետյանին ուղղակի վաճառքով օտարելու մասին>>թիվ 36-Ա որոշումը․որոշումն անվավեր ճանաչել ընդունման պահից։
2) Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու 2019 թվականի սեպտեմբերի 10-ի <<Ձեռքբերման վաղեմության իրավունքի ուժով հողամասի տրամադրման մասին>> թիվ 38-Ա որոշումը․ որոշումն անվավեր ճանաչել ընդունման պահից։
3) Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 18-ի <<Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթեվ համայնքի Հալիձոր գյուղի <<Հայրիկի Տախտ>> թաղամասի թիվ 1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակության հողատեսքը եվ տվյալ հողամասի վրա հանգստի համար նախատեսված հասարակական նշանակության շենք շինությունները վարձակալության իրավունքով տրամադրելուն հավանություն տալու մասին>> թիվ 70-Ա որոշումը․ որոշումն անվավեր ճանաչել ընդունման պահից։
4. Որոշման 1-ին կետի հիմքով․ Տաթև համայնքի ղեկավարին առաջարկել՝
1) Անվավեր ճանաչել Տաթև համայնքի ղեկավարի 2020 թվականի փետրվարի 25-ի <<Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը և շենք շինությունները վարձակալության իրավունքով տրամադրելու մասին>> թիվ 30-Ա որոշումը՝ որոշումն անվավեր ճանաչելով ընդունման պահից:
2) Որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի և 3-րդ կետի 1-ին ենթակետի հիմքով խզել վարձակալ Գարիկ Հայրապետյանի հետ 2020թ-ի փետրվարի 26-ին կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը:
3) Լրացումներ և փոփոխություններ կատարել Տաթև համայնքի ղեկավարի 2019թ-ի սեպտեմբերի 18-ի <<Հասարակական նշանակության շինությունները Գարիկ Հայրապետյանին ուղղակի վաճառքով օտարելու մասին>> թիվ 126-Ա որոշման մեջ՝ այն համապատասխանեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 12-ի թիվ 912-Ն որոշման 4-րդ բաժնի դրույթներին. միաժամանակ, << Նորմատիվ իրավական ակտերի մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասի դրույթներին համապատասխան արձանագրել սույն որոշման 2-րդ կետի և 3-րդ կետի 1-ին ենթակետի հիմքով կիրառելի անվավերության հետևանքներ՝ անձիխախտվածիրավունքներըճանաչելուևմինչևխախտումըեղածիրավականվիճակըվերականգնելունպատակով:Մասնավորապես, վերականգնել՝ օրինականացված 38 միավոր շենք-շինությունների և դրանց սպասարկման ու պահպանման համար առանձնացված 0,9091 հեկտար <<հանգստի հողեր>> գործառնական նշանակության հողամասի՝ (կադաստրային ծածկագիրը՝ 09-054-0156-0041, վկայական N02072019-09-0022) ինքնակամ կառուցապատող Գարիկ Հայրապետյանի գնման և (կամ)վարձակալության նախապատվության իրավունքի իրացման ժամանակահատվածը՝ այն սահմանելով օրինական ճանաչված 38 միավոր կառույցների նկատմամբ Տաթև համայնքի անվամբ իրավունքների պետական գրանցման պահից՝ 2019 թվականի հուլիսի 2-ից, ինչպես նաև օրինականացված անշարժ գույքի օտարման գինը հաշվարկել <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջի հաշվառմամբ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն հրապարակելուց հետո հաջորդող օրվանից։
|