Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդկետով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 63-րդ և 66-րդ հոդվածների դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 4-րդ մասի դրույթներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշման և հաշվի առնելով Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի մայիսի 7-ի 27 դրական եզրակացությունն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ - , դեմ- , ձեռնպահ- , ավագանին որոշում է. 1. ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի Շինուհայր և Խոտ բնակավայրերի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում կատարել փոփոխություն և«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության 220 ԿՎ լարման «Որոտան-1» էլեկտրահաղորդման օդային գծի հենարանների տեղակայման նպատակով, համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության վարելահողերից 0.00922 հեկտար (կադաստրային ծածկագիր՝ 09-073-0113-0001-ից), այլ հողատեսքերից 0.01232 հեկտար (կադաստրային ծածկագիր՝ 09-047-0104-0096-ից) փոխադրել «էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի» կատեգորիա «էներգետիկայի օբյեկտների հողեր» գործառնական նշանակությամբ:
2․ Սույն որոշման 1-ին կետում նշված գույքերի նկատմամբ որպես՝ «էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի» կատեգորիա «էներգետիկայի օբյեկտների հողեր» գործառնական նշանակությամբ պետական գրանցում ստանալուց հետո՝ 0.00922 հեկտար և 0.01232 հեկտար հողամասերը համապատասխանաբար՝ 47464․6(քառասունյոթ հազար չորս հարյուր վաթսունչորս ամբողջ վեց տասնորդական) ՀՀ դրամով և 41469․1(քառասունմեկ հազար չորս հարյուր վաթսունինը ամբողջ մեկ տասնորդական) ՀՀ դրամով ուղղակի վաճառքով օտարել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությանը։
3. Համայնքի ղեկավարին` ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |