Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 13 հոդվածի 2-րդ մասով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-34 հոդվածներով, հիմք ընդունելով Տաթև համայնքի ավագանու անդամների առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ-8, դեմ-0, ձեռնպահ-0, Տաթև համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Տաթև համայնքի ավագանու 2016 թվականի փետրվարի 25-ի <<Տաթև համայնքի ավագանու կանոնակարգը հաստատելու մասին>> թիվ 2 որոշումը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի/հավելվածը կցվում է/։
2․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։
|