Այսօր: Ուրբաթ, 7 Նոյեմբերի 2025թ.
ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Տաթեվ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ «ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ» ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ «ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ» ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0.1071 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>>   63-րդ հոդվածի 2-րդ պարբերության 3-րդ կետի,  67-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության  կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի  N 286 որոշմամբ հաստատված կարգի դրույթներով և հաշվի առնելով Տաթև համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ- , դեմ- , ձեռնպահ- , ավագանին  որոշում է.

1. Տալ հավանություն՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Խոտ գյուղի 2–րդ փողոց թիվ 97 հասցեում  գտնվող «Բնակավայրերի» նպատակային նշանակության «Բնակելի կառուցապատման» գործառնական նշանակության 0.1071 հեկտար հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-047-0003-0018, վկայական N 24082023-09-0046) բնակելի տուն կառուցելու նպատակով 360498 (երեք հարյուր վաթսուն հազար չորս հարյուր իննսունութ) ՀՀ դրամ մեկնարկային արժեքով աճուրդ-վաճառքով օտարելուն։

2․Աճուրդի հաղթող մասնակցի համար սահմանել հետևյալ սահմանափակումները․
ա) տնամերձ հողամասի կառուցապատման աշխատանքները ավարտել 3 տարվա ընթացքում
բ) կառուցապատված հողամասը սեփականատիրոջ կողմից չի կարող օտարվել 10 տարվա ընթացքում։

3. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված գործառույթների իրականացումը:

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, Տաթեւ համայնք
(0284) 95530
tatev.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 49922765@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner