Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 1-ին մասին 42-րդ կետով , ՀՀ <<Ընտանեկան օրենսգրքի>> 109 հոդվածի 2-րդ մասով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33 և 34 հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի <<Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ 164-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> թիվ 631-Ն որոշման հավելվածի 11-րդ կետի և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ-8, դեմ-0, ձեռնպահ-0, ավագանին որոշում է՝ 1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 56-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2․ Հանձնաժողովի իրավասությանը վերապահել հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և քարտուղարի ընտրությունները:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։ |